Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը


Բակո Սահակյանը ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը

  • 25-09-2018 18:20:48   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի պատկերասրահում ներկա է գտնվել չեխիաբնակ հայ նկարիչ Աշոտ Առաքելյանի անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:
 
Նախագահը կարեւորել է նման ցուցահանդեսների անցկացումն Արցախում՝ արժեւորելով դրանք համաշխարհային մշակույթին ծանոթանալու եւ ներհայկական մշակութային կապերի ամրապնդման տեսանկյուններից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մշակույթ