Ծերացումը հնարավոր է դանդաղեցնել. Գիտնականներ


Ծերացումը հնարավոր է դանդաղեցնել. Գիտնականներ

  • 03-10-2018 16:16:49   | ԱՄՆ  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանի եւ Մայոյի կլինիկայի գիտնականները պարզել են, որ ֆիզեթին բնական նյութը, որը պարունակում են բանջարեղենի ու մրգերի շատ տեսակներ, դրական ազդեցություն Է գործում մարդու առողջության եւ կյանքի տեւողության վրա: Համապատասխան մամուլի տեղեկագիրը հրապարակված Է EurekAlert! պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
 
Տարիքի հետ մարդու օրգանիզմում տեղի Է ունենում բջջի ծերացման եւ այնտեղ վնասված բջիջների կուտակման գործընթաց, նշված Է մամուլի տեղեկագրում: Իմունային համակարգը երիտասարդության տարիներին ունակ Է օրգանիզմը հաջողությամբ մաքրել նման բջիջներից, սակայն տարիքի հետ մաքրման արդյունավետությունը նվազում Է, ինչը հանգեցնում Է օրգանիզմում վնասված բջիջների կուտակման եւ մարդու մարմնում հյուսվածքների վիճակի վատթարացման:
 
Հետազոտողները, ծերացող մկների վրա գիտափորձ կատարելով, հայտնաբերել են, որ ֆիզեթինն օրգանիզմում իջեցնում Է վնասված բջիջների մակարդակը, ինչն իր հերթին բարելավում Է փորձարկվողների առողջական վիճակը եւ կյանքի տեւողությունը: Հետազոտության արդյունքները վկայում են, որ ֆիզեթինի միջոցով կարելի Է երկարացնել կյանքի առողջ շրջանի տեւողությունը, երբ օրգանիզմը գտնվում Է օպտիմալ վիճակում, նույնիսկ կյանքի վերջին շրջանում, եզրակացրել են մասնագետները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play