Հայտարարվել է մրցույթ Հայաստանի ԳԱԱ-ի համակարգի ասպիրանտների համար <br />


Հայտարարվել է մրցույթ Հայաստանի ԳԱԱ-ի համակարգի ասպիրանտների համար

  • 08-09-2010 20:06:00   | Հայաստան  |  Հասարակություն
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը հայտարարել են մրցույթ ճշգրիտ, բնական եւ տեխնիկական գիտությունների բնագավառներում ՀՀ ԳԱԱ համակարգի ասպիրանտների համար: Ըստ ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնի, սա առաջին մրցույթն է, որն իրականացվում է «Ասպիրանտական հետազոտությունների աջակցություն - 2010» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել սկսնակ հետազոտողներին իրականացնել բարձր մակարդակի հետազոտական աշխատանքներ: Մրցույթի արդյունքները նախատեսվում է հայտարարել դեկտեմբերի 1-ին:
Նոյյան տապան  -   Հասարակություն