«ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը Թբիլիսիում Վրաստանի հետ համագործակցության նոր հնարավորությունների շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել


«ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը Թբիլիսիում Վրաստանի հետ համագործակցության նոր հնարավորությունների շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել

  • 09-10-2018 18:23:25   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հայաստանում հակակարկտային ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող «ՎԱԲԱՏԵՔՍ»  ընկերության նախաձեռնությամբ և Վրաստանում ՀՀ դեսպանատան աջակցությամբ Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ օրերս Թբիլիսիում կայացել է «Հայաստանում հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն և տեղադրում» խորագրով կոնֆերանս: Հանդիպմանը մասնակցել են  հայկական «ՎԱԲԱՏԵՔՍ» և իտալական «CARMAC» ընկերությունների ղեկավար կազմերը, Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության Գյուղատնտեսության, սննդի և գյուղական զարգացման դեպարտամենտի ղեկավար Թենգիզ Կալանդաձեն, նախարարության այլ ներկայացուցիչներ և վրաստանցի ֆերմերներ: 
 
Կոնֆերանսի շրջանակներում ընկերությունը մասնակիցներին ներկայացրել է իր գործունեությունը՝ ազդարարելով տարածաշրջանում առաջին անգամ եվրոպական ստանդարտներին համապատասխան իտալական տեխնոլոգիաներով հակակարկտային ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրության մեկնարկի մասին: 
Ծրագրի բուն ներկայացմանը հաջորդել են վրաստանցի ֆերմերների հետ կոնկրետ գործնական հարցերի շուրջ քննարկումներ, որոնց արդյունքում պարզ է դարձել, որ մրցակցային առավելություններ ունենալու հանգամանքից զատ «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հետ համագործակցությունը վրաստանցի ֆերմերների համար շահավետ է՝ պայմանավորված նաև Հայաստանի հետ Վրաստանի սահմանակից լինելու փաստով:
 
Ինչպես փաստում է «Հայաստանում հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն և տեղադրում»  ծրագրի ղեկավար Աշոտ Հարությունյանը, քննարկումների արդյունքում Վրաստանի Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության հետ հետագա համագործակցության նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել, մասնավորապես՝ նախարարությունում ծրագրի ներկայացման և համագործակցության ուղիների քննարկման հետ կապված:
 
Հավելենք, որ մոտ ժամանակներս նմանատիպ քննարկումներ են նախատեսվում նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում: 
 
 
 
 
«ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերության հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play