Չինաստանի երեկոյան երկնքում խորհրդավոր լույս է նկատվել (տեսանյութ)


Չինաստանի երեկոյան երկնքում խորհրդավոր լույս է նկատվել (տեսանյութ)

  • 12-10-2018 23:05:48   | Չինաստան  |  Առեղծվածներ



 
 
 
 
Չինաստանի մի քանի տարածաշրջանների բնակիչներ տարօրինակ լուսարձակող օբյեկտներ են նկատել:
Հոկտեմբերի 11-ի երեկոյան Պեկինի, Ներքին Մոնղոլիայի և Շենսի բնակիչները դիտել են տարօրինակ լուսարձակող օբյեկտներ, որոնք թռել են մութ երկնքում:
Այդ իրադարձության բազմաթիվ վկաներ տեղի ունեցողը լուսանկարել և նկարահանել են: Նկատված օբյեկտների վերաբերյալ հանրության շրջանում առավել արժանահավատ և ամենամեծ տարածումն ունեցող բացատրությունն այն է, որ դրանք եղել են ՉԹՕ-ներ:
Ռազմական փորձագետներից մեկը լրագրողներին ասել է, որ երկնքում այդ լույսը կարող էր լինել հրթիռի պոչի հետքը կամ DF-ZF հիպերձայնային գերգաղտնի ինքնաթիռի փորձարկման արդյունք: Սակայն, պաշտոնական մեկնաբանություն այդպես էլ չի եղել:
 
Նոյյան տապան  -   Առեղծվածներ