ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ


ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում մատուցվել է Սուրբ Պատարագ

  • 15-10-2018 14:14:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում, Սուրբ Թարգմանչաց տոնի առթիվ,  մատուցվել է Սուրբ Պատարագ ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ:
 
Պատարագի արարողությանը մասնակցել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Արթուր Բաղդասարյանը,  ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, փոխգնդապետ Գայանե Հովհաննիսյանը, ռազմական ոստիկանության անձնակազմը և ժամկետային զինծառայողները: Արարողակարգի ընթացքում հնչել են մաղթանքի խոսքեր Հայաստանի Հանրապետության անսասանության և Հայոց բանակի առավել զորացման համար: 
Սուրբ Պատարագի ավարտին ռազմական ոստիկանության մի շարք զինծառայողներ նվիրյալ ծառայության և քրիստոնեական վարք ու բարքի համար ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդի կողմից արժանացել են օրհնության գրերի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն