Հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը

15-10-2018 14:45:19   | Հայաստան  |  Մշակույթ
 


Հայաստանի թատերական գործիչների միությունը, Աբովյանի համայնքապետարանը, Աբովյանի դրամատիկական թատրոնը ս/թ հոկտեմբերի 15-23-ը Աբովյանում կանցկացնեն Աբովյանի ամենամյա թատերական փառատոնը: Այն թվով երրորդն է: 
Փառատոնի շրջանակում նախատեսված է շուրջ տասը ներկայացում` Երևանի և Վանաձորի թատրոնների մասնակցությամբ. Հ. Բեգլարյան «Արծվաբույն» (Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն), Կ. Խոդիկյան «Հրավիրված ե՞ք ծնունդի» (Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոն), Վ. Չալդրանյան, Գ. Խանջյան «Ձայն լռության կամ 6-րդ պատվիրանը» (Համազգային թատրոն), Հ. Թումանյան «Անխելք մարդը» (Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն), Ա. Բլոկ «Արքան հրապարակում» (Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ), Մ. Դելապորտ, Ալ. դե լա Պատելյեր «Անունը» (Հ. Մալյանի անվան թատրոն), Ն. Շահնազարյան «Վարագույրը չփակեք» (Վանաձորի Հ. Աբելյանի անվ. թատրոն), ըստ Հայսմավուրքի թեմաների «Արդաղիոն» (Մնջախաղի թատրոն), Օ․ Յեմելյանովա «Երեք խոզուկները» (Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Կ․ Խոդիկյան «Երկու մենապիես» /«Երբ դու չկաս», «Լույսը կբացվի»/ (Գոյ թատրոն): 
Փառատոնը նպատակ ունի աշխուժացնել թատերական կյանքը Կոտայքի մարզում, թատերասեր հանրությանը հաղորդակից դարձնել թատերարվեստի զարգացումներին, սևեռել ուշադրությունը դեպի թատրոն:
Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա ս/թ հոկտեմբերի 15-ին: Ներկայացումները տեղի կունենան Աբովյանի դրամատիկական թատրոնի բեմում: 
Ներկայացումների մուտքն անվճար է:
___________________________________
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 541 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար