ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ը գրանցվել է 206 արտակարգ դեպք.ԱԻՆ


ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ը գրանցվել է 206 արտակարգ դեպք.ԱԻՆ

  • 15-10-2018 15:01:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 348 դեպք, որից 206-ը՝ արտակարգ:
 
Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 118 կենցաղային կանչ, 153 հրդեհ, 37 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 41 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 7 քաղաքացի:
Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 2 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 14 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 2 տրանսպորտային միջոց: 
Գրանցվել է օձերի հայտնաբերման 11 դեպք:
Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաև թունավորման 9 դեպք, որի հետևանքով տուժել է 11 քաղաքացի:
ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն և պահպանել անվտանգության տարրական կանոնները:
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն