Վիճաբանության ժամանակ մեխով վնասվածք է պատճառել.ոստիկանություն


Վիճաբանության ժամանակ մեխով վնասվածք է պատճառել.ոստիկանություն

  • 15-10-2018 16:33:36   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 14-ին, ժամը 12.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ պտկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերք, աջակողմյան պնևմոհեմաթորաքս» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1995 թ. ծնված Գրիգորի Ա.-ն, որը հիվանդանոցում հայտնել է, որ տանը վայր է ընկել:
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.00-ին, Նոր-Արեշի 41-րդ փողոցի նրբանցքի թիվ 5 հասցեի մոտ, վիճաբանության ժամանակ, Գրիգորի Ա.-ին մեխով հարվածել և նշված վնասվածքները պատճառել է 1980 թ. ծնված Վահե Պ.-ն, որը ժամը 13.20-ին բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Վահե Պ.-ն ձերբակալված է: 
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Գրիգորի Ա.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ:
Կատարվում է նախաքննություն:
 
***
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Նոյյան տապան  -   Հասարակություն