Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան. tert.am


Այսօր Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացնելու. Արման Եղոյան. tert.am

  • 15-10-2018 16:38:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 15-ին հրաժարկան չի ներկայացնելու: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք  այսօր սպասվո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը  հրաժարականը, քանի որ «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա  հայտնել էր, որ հրաժարական կներկայացնի մինչև հոկտեմբերի 16-ը:

 

«Նախ, ուզում եմ հիշեցնել, թե ինչ էր ասել վարչապետ Նիկոլ  Փաշինյանն ամբողջությամբ: Նա շեշետել էր, որ նախնական տվյալներով, եթե արտահերթ ընտրությունները տեղի ունենան  դեկտեմբերի 9-10 -ին, ապա պետք է  հրաժարական տա Ձեր նշած ժամանակահատվածում: Իսկ եթե ընտրությունների օրը, ասենք, 2-3-5 օրով տեղափոխվի, ապա  հրաժարականի  ժամանակահատվածն էլ հետևաբար  փոխվում է, դա կլինի առաջիկայում»,-նշել է նա:

Արման Եղոյանն ընդգծել է, որ հրաժարականի օրը կապված է նաև մի շարք այլ հարցերից, որոնց ուղղությամբ հիմա աշխատանքներ են տարվում:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը