Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով


Երեւանում կանցկացվի խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողով

  • 15-10-2018 17:31:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Հոկտեմբերի 15-18-ը Ժնեւում ընթանում է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը:
Նստաշրջանի օրակարգում ընդգրկված են խորհրդարանների գործունեության թափանցիկության ապահովմանը, աշխատակազմերում ժամանակակից տեխնոլոգիաների ներմուծմանը, խորհրդարան-կառավարություն երկխոսությանը, իրավական եւ վարչարարական ընթացակարգերին առնչվող հարցերը:
 
Նստաշրջանի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանն ունեցել է մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում՝ Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստանի Հանրապետության խորհրդարանի հետ համագործակցող Վրաստանի եւ Ուկրաինայի խորհրդարանների գլխավոր քարտուղարների հետ: Հանդիպման ընթացքում վերահաստատվել է դեկտեմբերի 6-7-ն աշխատանքային փորձի փոխանակման նպատակով խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատաժողովը Երեւանում անցկացնելու հարցը, որտեղ ի թիվս օրակարգային այլ հարցերի կներկայացվեն նաեւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում վերջին տարիներին իրականացված նորամուծությունները եւ առաջադեմ փորձը: Աշխատաժողովին մասնակցելու իր պատրաստակամությունն է հայտնել ԵԽ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Վոյչեկ Սավիցկին: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play