Ողբերգական դեպք. երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ և մահացել


Ողբերգական դեպք. երիտասարդը մնացել է ավազաշերտի տակ և մահացել

  • 15-10-2018 18:04:19   | Արագածոտնի մարզ  |  Հասարակություն

Հոկտեմբերի 15-ին, ժամը 15:52-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին հայտնաբերվել է Ռ. Ա.-ի (1993 թ.) դին:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play