Այսօր բացառիկ մեծ առիթներ կան Հայաստանում արդյունավետ գործ ստեղծելու (տեսանյութ)
15-10-2018 21:28:22 | Հայաստան | Քննարկում
Ֆրանկաֆոնիայի 17-րդ համաժողովի տնտեսական պանելին մասնակցած, դրա ընթացքում զեկուցմամբ հանդես եկած ֆրանսահայ գործարար Հովել Շնորհոքյանը հույս ունի, որ պանելի աշխատանքներն արդյունքի կվերածվեն: Նշելով, որ տնտեսական պանելին 80 երկիր է մասնակցել, «Նոյյան Տապան»-ի «Քննարկում» հաղորդաշարի հյուրն ասաց, որ դրա աշխատանքի արդյունքը պայմանավորված է պանելի կազմակերպությամբ:
Հայաստանում տարիներ առաջ AWI ժամացույցների արտադրությունը հիմնած (շվեյցարական ընկերության հետ համատեղ) գործարարի զեկույցը եղել է առաջարկ…
«Այսօր բացառիկ մեծ առիթներ կան ոչ թե ազգասիրական, մարդասիրական նպատակով Հայաստան գալու, օգնելու և այլն, այլ դրամ աշխատելու Հայաստանի մեջ, արդյունավետ գործ ստեղծելու»,- «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ընթացքում ասաց Հովել Շնորհոքյանը:
Նրա բացատրությամբ, աշխատավարձը Հայաստանում Թուրքիայում տրվող աշխատավարձի կեսից պակաս է, Հայաստանն իր քաղցրահամ ջրի պաշարով, երկրի մակերեսի համեմատությամբ, աշխարհում երրորդն է՝ Կանադայից ու Շվեդիայից հետո: Այսօր Թուրքիան շատ մեծ ծավալի արտադրանքներ է արտադրում և արտահանում արտասահմանյան որոշ երկրներ, շատ ավելի նպաստավոր է լինելու Հայաստանում այդ արտադրանքներն արտադրել:
«Այստեղ երկու փոքր խոչընդոտներ եմ տեսնում, որոնք կհաղթահարվին, մեկը, որ ծրագրավորման պակաս կա Հայաստանում,- ասաց գործարարը:- Սովետական շրջանին երկրները, պետություններն իրարից կախյալ էին, բայց կար Մոսկվայից կենտրոնական ծրագրավորում (պլանավորում.- Ն. Տ.): Երբ Սովետական Միությունը փլուզվեց, շատ հիմնարկներ փուլ եկան, փակվեցին, որովհետև իրերի մի մասը գալիս էր մի երկրից, մյուսը գալիս էր մյուս տեղից, կապերը խզվեցին, այսինքն՝ ահավոր վիճակ էր: Շատ հանրապետություններում այդ ծրագրավորումը դեռ չկա, նկատի ունեմ տնտեսության պլանավորումը: Սևանի շրջանում ծխախոտի շատ մեծ արտադրություն կար սովետական շրջանում, այսօր Հայաստանում 2500 է աշխատում սիգարետի արտադրության գործարաններում, իսկ ծխախոտն ընդհանրապես ներմուծվում է Պակիստանից, ուրիշ երկրներից: Ես զարմանում եմ՝ ինչո՞ւ ներմուծել այստեղ, երբ որ ունենք կարող աշխատուժ, շուկայի հարմար գնով»:
Պարոն Շնորհոքյանը նշեց նաև Հայաստանում ծխախոտի արտադրությանը զարկ տալու պարագայում ներմուծման փոխադրածախսերի, մաքսատուրքերի բացակայության հանգամանքը:
«Ես խորհում եմ, որ ուրիշ մի հարց էլ կա՝ գործարարության մշակույթի պակասի հարցը»,- ասաց «Քննարկում» հաղորդաշարի հյուրը:
Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը հաղորդմանը կարելի էր հետևել ԱՄՆ հայկական ARTN հեռուստաընկերության ուղիղ եթերում, ինչպես նաև առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան» ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում։
Ուղիղ եթերից հետո բանախոսին ուղղված հարցերն ու մեկնաբանությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր խոսքի ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։
Մանրամասները՝ տեսանյութում
Հաղորդումները ուղիղ հեռարձակմամբ կարելի է դիտել Նոյյան Տապան Ալիքով, որը հեռարձակվում է հետույալ մալուխային ցանցերով․
Հաղորդման ուղիղ հեռարձակման ընթացքում կարելի է զանգահարել եւ հարցեր ուղղել բանախոսներին ամերիկյան 818 967 53 21 եւ հայաստանյան +374 60 35 11 31 հեռ/համարներով, Wiber, WhatsApp +374 55 50 90 75 համարով:
«Նոյյան Տապան»-ին աջակցել ցանկացողները կարող են մուտք գործել համապատասխան բաժինը հետեւյալ հղումներով
Սիրելի հայրենակիցներ, մենք շատ ուրախ ենք տեսնել ձեր գրառումները եւ քննարկումները, սակայն հայհոյանքները ջնջվելու են, իսկ գռեհիկ գրառումների հեղինակները արգելափակվելուեն։