Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար


Գեղամ Գևորգյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարար

  • 16-10-2018 10:54:05   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին:
 
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գեղամ Գևորգյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»,- ասված է հրամանագրում:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն