Վարչապետն այսօր երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ


Վարչապետն այսօր երեկոյան հանդես կգա կարևոր հայտարարությամբ

  • 16-10-2018 11:39:17   | Հայաստան  |  Հասարակություն

 
Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է նոր պատմական շրջափուլ, որի  արդյունքներով պետք է ավարտին հասցնենք գարնանը Հայաստանում տեղի ունեցած Թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը։ 
 
Այս մասին հոկտեմբերի 16-ին հրավիրված կառավարության արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
 
Նրա փոխանցմամբ՝ ՀՀ-ի համար սկսված նոր շրջափուլին առավել մանրամասն կանդրադառնա այսօր երեկոյան և հանդես կգա կոնկրետ հայտարարությամբ։ 
 
Արտահերթ նիստի օրակարգն հաստատելուց առաջ վարչապետը տեղեկացրեց, որ որոշում է կայացրել Տիգրան Խաչատրյանին Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Գեղամ Գևորգյանին Գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին։ 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն