ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 16-10-2018 14:27:51   | Հայաստան  |  Հասարակություն



 
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է հայտնի գաղտնալսման պատվիրատուին և գաղտնալսողների շրջանակը: 
 
Այս մասին հոկտեմբերի 16-ին կայացած կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր և Հատուկ քննչական ծառայության պետ (ՀՔԾ) Սասուն Խաչատրյանին գաղտնալսելու վերաբերյալ հարուցված քրեական գործին: 
 
Ըստ նրա՝ այս պահին պազված չէ միայն գաղտնալսման եղանակը, իսկ գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և հանրությանը հայտնի անձ է: 
 
Ա. Վանեցյանի փոխանցմամբ՝ գաղտնալսման պատվիրատուն մեկն է, սակայն վերջինիս մասնակցությունն այս փուլում դժվար է հիմնավորելը: 
 
«Գտնվել եմ ռոումինգի տակ, և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն՝ չի գաղտնագրվում, և այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող է գաղտնալսումն իրականացնել: Քննության արդյուքնում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանը նշված օրն ունեցել ենք 10 զանգ, ութ անգամ զանգահարել է ինքը ինձ, 2 անգամ՝ ես իրեն։ Ընդհանուր առամամբ մենք 8 րոպե 40 վայրկյան տևողությամբ ընդհանուր խոսակցություն չենք ունեցել: Մեր ամենաերկար խոսակցությունը 2.5 րոպե է տեևել, և էդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված է, և ներկայացված է որպես մեկ խոսակցություն»,- մանրամասնեց ԱԱԾ տնօրենը՝ ընդգծելով, որ անձամբ ինքը երբևէ դատավորների հետ չի խոսել: 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն