«Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»


«Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին»

  • 16-10-2018 16:20:49   | Հայաստան  |  Բարեգործություն

 
Գյումրու և հարակից գյուղական համայնքների բազմահարյուր տնակներում և կիսախարխուլ կառույցներում բնակվող սոցիալապես անապահով ընտանիքների համար մի իսկական փրկօղակ է դարձել վառելափայտի տրամադրման «Շիրակ կենտրոնի» ամենամյա բարեգործական ձեռնարկը: Կոմունալ-կենցաղային և հիգիենիկ տարրական պայմաններից զուրկ, մի կերպ գոյատևող հարյուրավոր ընտանիքներ գործազուրկ են, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, հաշմանդամության թոշակը կամ կենսաթոշակը, որը չի բավարարում անգամ սննդի համար:
 
Ձմռան ամիսներին բազմաթիվ ընտանիքների համար էլ վառելիքի հայթայթման վայրեր դառնում են աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտները: Վառարաններն են նետում ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր, ինչի պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզների ծխից կարելի է շնչահեղձ լինել:
Նրանց կացարաններում փոքրիշատե ջերմություն ապահովելու նպատակով «Շիրակ կենտրոնը» այս ձմռանը ևս նախաձեռնել է վառելիքի բաժանման. «Վառելափայտ անապահով և անօթևան ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր արձագանքում են կարիքի մեջ գտնվող ընտանիքներին ջերմություն պարգևելու բարեգործական ձեռնարկին միանալու մեր կոչին:
Նվիրատվություններ կարող եք կատարել այս հաշվեհամարներից որևէ մեկին.
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE:
ASHB AM 22XXX 7 Gay str. GYUMRI,
 REPUBLIC OF ARMENIA
USA – 2472601614240020,
 AMD - 2472601614240000,
 EUR – 2472603273480000
Հասցե՝ Գյումրի, Մ. Խորենացի 50/4,
Հեռ. +(374 91) 45-13-37, +(374 55) 06-69-92
«Շիրակ կենտրոն» ՀԿ
ՀՎՀՀ՝ 05532775
 
Նոյյան տապան  -   Բարեգործություն