Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը


Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը

  • 16-10-2018 16:24:02   | Արցախ (ԼՂՀ)  |  Մշակույթ

Շուշիի արվեստի կենտրոնում բացվել է «Այբ» ավագ դպրոցի աշակերտների «21-20 = 1 դարի արվեստ» խորագրով ցուցահանդեսը։ 20-ից 21-րդ դարերի արվեստի ուղղություններով ոգեշնչված՝ այբեցիները ստեղծել են գունանկարային աշխատանքներ կուբիզմի, սուպրեմատիզմի, սիմվոլիզմի, սյուրռեալիզմի  և փոփ արտի ոճերով։
Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Արցախի Հանրապետության մշակույթի նախարարը, «Այբ» ակումբի անդամները,  Շուշիի արվեստի կենտրոնի տնօրենը, ուսուցիչները, սաները և այլք։ 
 
Բացի դրանից, Շուշիում կայացավ նաև «Արվեստանոց» ակումբի «Մի կտոր Երևան» նախագծի արցախյան շնորհանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ցուցադրվեց «Մի կտոր երևանցի» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը և ներկայացվեցին ֆիլմում օգտագործված ճեպանկարները։
Ցուցահանդեսը գրավել է նաև արտերկրի հյուրերի ուշադրությունը, ովքեր իրենց տպավորությունները գրի առան հուշամատյանում։ 
 
«Տաղանդ, էներգիա, արվեստ և հիանալի արվեստագետներ։ Շնորհակալ եմ հիանալի ցուցադրություն կազմակերպելու համար։ Անչափ տպավորված և ոգեշնչված եմ ձեր աշխատանքով և ընկերասիրությամբ»,- քննախույզ հայացքով ուսումնասիրելով աշակերտների նկարները՝ հուշամատյանում գրել էր Լոնդոնից ժամանած ֆոտոլրագրողը։
 
Հոկտեմբերի 10-ից 12-ը հյուրընկալվելով Արցախում՝ «Այբ» դպրոցի աշակերտները եղան նաև Շուշիի մանկապատանեկան արվեստի կենտրոնում, որտեղ իրենց փորձը ներկայացրին  կենտրոնի աշակերտներին։ 
 
Ցուցահանդեսը բաց կլինի մինչև նոյեմբերի 1-ը։
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play