Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքներ

16-10-2018 16:34:55   | Հայաստան  |  Կազմակերպություններ
Հոկտեմբերի 11-ից նոյեմբերի 10-ը uTV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու ամենապահանջված հեռուստասերիալների 4 հեռուստաալիքները։ Մասնավորապես՝ բաժանորդները կվայելեն Amedia Premium HD, Spike, Дорама և ZEE TV որակյալ և յուրօրինակ բովանդակությամբ ալիքների հեռուստաարտադրանքը։  
 


157-րդ կոճակը սեղմելիս հեռուստադիտողները կմիանան Amedia Premium HD հեռուստաալիքին, որը իր հեռուստալսարանին ներկայացնում է HBO, Showtime, CBS, FOX, STARZ, Warner, SONY, ABC Studios, BBC-ի կինոստուդիաների լավագույն ծրագրերը: Այն ցուցադրում է այնպիսի հայտնի ֆիլմերի ընտրանի, ինչպիսիք են «Игра престолов», «Шерлок», «Во все тяжкие», «Настоящий детектив», «Черные паруса», «Настоящая кровь», «Подпольная империя», «Родина», «Американская история ужасов»: Հասանելի է ռուսերեն և անգլերեն լեզուներով:
 
127-րդ՝ Spike հեռուստաալիքը նախատեսված է սերիալների սիրահարների համար: Հայտնի ու ճանաչված հեռուստասերիալները ներկայացված են ամենատարբեր ժանրերում: Հեռուստաալիքի ուժեղ կողմերից է նաև սեփական արտադրության դոկումենտալ ռեալիթի շոուները:  
 
Ucom ցանցում 135-րդ՝ Дорама հեռուստաալիքը ներկայացնում է արևելյան երկրների կինոարտադրանքը: Եթերացանկը լի է կորեական, ճապոնական, չինական բազմաժանր հեռուստասերիալներով և կինոնկարներով: Այս ամենը հնարավոր է շուրջօրյա վայելել բարձրակարգ թարգմանությամբ։ 
 
116-րդ՝ ZEE TV ալիքը ներկայացնում է հնդկական արտադրության հեռուստասերիալներ, ֆիլմեր և հաղորդումներ: Զվարճալի, երաժշտական, դրամատիկ և այլ ժանրերում ներկայացվող ֆիլմերը, սիրային անհավանական պատմությունները թե՛ անհատական, և թե՛ ընտանեկան դիտման համար են:
 
Հավանելու դեպքում հեռուստադիտողները կարող են ավելացնել հեռուստաալիքներն իրենց հիմնական ցանկում։
 
Նոյյան տապան   -   Կազմակերպություններ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 394 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար