Ախթալա համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հայտարարությամբ


Ախթալա համայնքի ավագանու 10 անդամներից 7-ը հանդես են եկել հայտարարությամբ

  • 16-10-2018 17:03:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Ընդառաջ գնալով մի խումբ մտավորականների հայտարարությանը՝ ուղղված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Ախթալա համայնքը մեծանուն հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին վերանվանել Ազնավուր անունով առաջարկությանը։ Հայտնում ենք, որ ողջունում ենք նախաձեռնությանը և առաջարկում ենք Ազնավուր անվանել Ախթալա խոշորացված համայնքի վարչական անվանումը, որտեղ համայնքի մեջ մտնող բոլոր բնակավայրերը կշարունակեն կրել իրենց ներկայիս անվանունները ։ Հայտնում ենք, որ Ախթալա համայնքի առաջիկա ավագանու նիստում սույն հայտարարությանը միացած ավագանու անդամները հանդես կգան համապատասխան նախաձեռնությամբ։
 
Ախթալա համայնքի ավագանու անդամներ՝
 
Ռ. Թամազյան
Ս. Փարսադանյան
Ա. Դալլաքյան
Ս. Բեժանյան
Գ. Անդրեասյան
Վ Աքելյան
Ս. Չերչինյան
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play