Բակո Սահակյանն ընդունել է <<Արցախ Րութս Ինվեսթմենթ>> (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը


Բակո Սահակյանն ընդունել է <<Արցախ Րութս Ինվեսթմենթ>> (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը

  • 16-10-2018 18:26:51   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է <<Արցախ Րութս Ինվեսթմենթ>> (ԱՐԻ) կազմակերպության պատվիրակությանը:
Քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
 
Նախագահ Սահակյանը կարեւորել է ԱՐԻ կազմակերպության ներգրավվածությունն Արցախի զարգացման ու շենացման գործում՝ հավելելով, որ դրա շնորհիվ մեր հանրապետությունում կյանքի են կոչվել մի շարք ռազմավարական ծրագրեր: 
Հանդիպմանը մասնակցում էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: 
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն