Պայմանավորվել ենք ՀՀԿ հետ մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել. Արարատ Միրզոյան.lragir.am


Պայմանավորվել ենք ՀՀԿ հետ մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել. Արարատ Միրզոյան.lragir.am

  • 16-10-2018 18:48:50   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

lragir.am «Ես համաձայն չեմ պարոն Սարգսյանի դիտարկման հետ և կարող եմ ասել, որ մենք պայմանավորվել ենք ՀՀԿ հետ այս ընթացքում մի փոքր ավելի ինտենսիվորեն աշխատել»,- խորհրդարանում լրագրողներին ասաց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Վիգեն Սարգսյանին:
 
Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպում է խմբակցությունների հետ՝ քննարկելով Ընտրական օրենսգիրքը:
 
 
«Եթե բոլորի կողմից կա մտադրություն ընտրություններին ընդառաջ ունենալ լավ ընտրական համակարգ, լավ օրենսգիրք, և եթե գտնում ենք, որ այդ ժամանակը դեռ կա, ապա ջանքերը պետք է ինտենսիվացնենք և որոշակի շտկումներ անենք»,- ասաց նա:
 
Ինչ վերաբերում է հարցին, որ չեն հասցնում Վենետիկի հանձնաժողվի կողմից նախագծի մասին եզրակացություն ստանալ, Միրզոյանը պատասխանեց, որ և հայեցակարգը, և օրենքի նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկել են:
 
«Պաշտոնապես վերջին տարբերակն ուղարկվել է նաև այսօր, որովհետև այսօր է հաստատվել կառավարության կողմից: Վենետիկի հանձնաժողովի հետ կոնտակտները շարունակվելու են, հուսամ որոշակի փոխըմբռնում կլինի»,- ասաց նա:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը