Արա Բանդուրյանը կալանավորվել է.ՀՔԿ


Արա Բանդուրյանը կալանավորվել է.ՀՔԿ

  • 17-10-2018 11:42:51   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կալանավորվել է 38-ամյա Արա Բանդուրյանին:
 
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի միջնորդությունը՝ ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, ինչպես նաև զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Արա Բանդուրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու մասին:
 
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում՝ հոկտեմբերի 16-ին Ա. Բանդուրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով:
 
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play