«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ


«Հորիզոն-2020». Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ

  • 17-10-2018 12:55:49   | Ֆրանսիա  |  Հասարակություն

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, «Հորիզոն-2020» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը: Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակումը: ԵՄ հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել ամենասեղմ ժամկետներում աջակցություն ցուցաբերել ՀՀ կրթական բարեփոխումների առաջարկվող ծրագրերին, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակմանը։ Հանձնակատարը կարևորել է նաև Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն