Վաչե Տերտերյանը մասնակցել է «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի բացմանը
17-10-2018 13:02:25 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Վաչե Տերտերյանն այսօր մասնակցել է Երևանում հոկտմբերի 17-19-ն անցկացվող «Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի և երևանյան բիզնես ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը։
«Էքսպո Ռուսաստան-Հայաստան 2018» 8-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի նպատակն է զարգացնել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային ու քաղաքական համագործակցությունը, հաստատել և ամրապնդել երկու պետությունների միջև գործարար կապերը, նպաստել նոր շուկաների ձևավորմանը, բիզնես, առևտրատնտեսական ու ներդրումային հարաբերությունների խորացմանը։