Ռուբինյանց փողոցում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է.ոստիկանություն


Ռուբինյանց փողոցում վրաերթի ենթարկված կինը հիվանդանոցում մահացել է.ոստիկանություն

  • 17-10-2018 13:46:19   | Հայաստան  |  Հասարակություն

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 64-ամյա Ալիսա Զաքարյանին։
Ալիսա Զաքարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
 
 
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 32-ամյա վարորդը՝ իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Կատարվում է քննություն։
Նոյյան տապան  -   Հասարակություն