Տեղի է ունեցել խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը

17-10-2018 14:41:16   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


 
 
Հոկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4՝ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի «Ագարակից մինչև թունելի ելքի մոտ 32 կմ ճանապարհի համար մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում և հեղինակային հսկողության իրականացում, ինչպես նաև թունելի մուտքից մինչև Քաջարան մոտ 7 կմ ճանապարհի և 6 կմ թունելի և իջատեղերի ճանապարհների մանրամասն նախագծի, հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի նախապատրաստում (Տրանշ-4)» ծառայությունները ձեռք բերելու նպատակով հայտարարված միջազգային բաց մրցույթի տեխնիկական առաջարկների բացումը։
 
Հիշեցնենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-4-ի շրջանակներում «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը հայտարարել էր նախագծային աշխատանքների ձեռքբերման մրցույթ։
Ընդհանուր առմամբ առաջին փուլում մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել 18 խորհրդատվական կազմակերպություն։ Գնահատման առաջին փուլից հետո հաջորդ փուլ է անցել 6 խորհրդատվական կազմակերպություն (Հ/Ձ Էջիս Ինթերնեյշնլ (Ֆրանսիա) և Այ Էլ Էֆ Քոնսալթինգ Ինջայնիրս Պոլսկա (Լեհաստան), Թի Փի Էֆ Գետինսա-Եվրոստուդիոս (Իսպանիա) և ենթախորհրդատու Ի Այ Էներջի Ըդվայզորի (Հայաստան), Հ/Ձ Ի Ար Դի Ինջայնիարինգ (Իտալիա) և Ջի Փի Ինջայներիա (Իտալիա), Հ/Ձ Էյ Այ Սի Պռոգետտի (Իտալիա) և Թի Ի Սի Ինֆրասթրաքչըրս (Լիտվա) և ենթախորհրդատու «Ճաննախագիծ» ինստիտուտ ՍՊԸ (Հայաստան), Հ/Ձ Կոքս Քոնսալթ Ջի Բի Էյջ Քոնսալթինգ Ինջայնիրս (Գերմանիա) և Հոհվա Ինջայնիիրինգ (Կորեա), Էյարվի Ասսոշիեյթս Արքիտեքթս Ինջայնիարս & Քոնսալթանթս Փի Վի Թի (Հնդկաստան) և ենթախորհրդատու «Արցախճան» ինստիտուտ ՓԲԸ (Հայաստան)։ Վերջիններիս տեխնիկական և ֆինանսական հայտ ներկայացնելու հրավեր է ուղարկվել։ Դիմել է 5 խորհրդատվական կազմակերպություն, որոնցից 4-ի լիազորված անձինք ներկա էին մրցութային հանձնաժողովի նիստին։
Հայտերի հրապարակային բացումից հետո մրցութային հանձնաժողովն առաջիկայում կիրականացնի տեխնիկական առաջարկների գնահատում։
 
 
«Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 364 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար