ՄԻՊ-ն ԸՕ փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ


ՄԻՊ-ն ԸՕ փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ

  • 17-10-2018 15:41:33   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ ներկայացրել է 30-ից ավելի առաջարկ, որոնք ուղղված են ընտրական իրավունքների պաշտպանության մեխանիզմների ուժեղացմանը: 
 
Կառավարության նիստից հետո տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկների գերակշիռ մասը Կառավարության իրավասու ներկայացուցիչներն ընդունել են, իսկ առաջարկների մնացած մասն արձանագրվել է՝ ուսումնասիրության նպատակով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն