Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի նախընտրական հանրահավաքին


Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

  • 17-10-2018 17:03:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրում կմասնակցի Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի արմավիրցիներ, այսօր ժամը 18:00-ին լինելու եմ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play