Հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, «Հայասի» գործարանը թույլ չի տվել ստուգել


Հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, «Հայասի» գործարանը թույլ չի տվել ստուգել

  • 17-10-2018 17:41:52   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավարտել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների սակագների հաշվարկներում ներառվող մանրածախ ջրամատակարարման փաստացի ծավալների ճշգրտման նպատակով սույն թվականի հոկտեմբերի 1-ին մեկնարկած մոնիթորինգի առաջին փուլը, որն իրականցվում էր Երևան քաղաքի վարչական տարածքում:  Ինչպես տեղեկացրին Հանրային ծառայությունները կարգավող հանձնաժողովից, հայտնաբերվել են ապօրինի ջրօգտագործման հարյուրից ավել դեպքեր, ճշտվել խմելու ջրի նախնական չհաշվառված ծավալներ: Հանձնաժողովում այժմ վերլուծվում և ամփոփվում են առաջին փուլի արդյունքները:
 
Հոկտեմբերի 15-ից մեկնարկել է մոնիթորինգի երկրորդ փուլը, որը կիրականացվի մինչև հոկտեմբերի 19-ը: Երկրորդ փուլի աշխատանքներն իրականացվում են հանրապետության մարզերում, որին, բացի հանձնաժողովի աշխատակազմից, ինչպես նախկինում, այժմ էլ, մասնակցում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի լիազորված անձինք, սպառողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրատվամիջոցներ:
 
Հոկտեմբերի 16-ին, Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղում մոնիթորինգի մասնակիցներին սեփականատիրոջ կողմից արգելվել է մուտք գործել Էջմիածին քաղաքը սնող ջրատարի վրա կառուցված  «Հայասի» կոնյակի, գինու, հյութերի գործարան: Մոնիթորինգ իրականացնող խումբն, արդեն իրավապահների օգնությամբ,  նշյալ տարածքում կիրականացնի դիտարկում:
 
Մարզերում, մինչև հոկտեմբերի 19-ը,  շարունակվելու է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման սակագների վերանայման գործընթացի շրջանակներում իրականացվող մոնիթորինգը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play