Հունան Պողոսյանի նշանակումը վարչապետի ամենամեծ սխալն է, որը նա թույլ է տվել մինչև հիմա. Ժաննա Ալեքսանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Հունան Պողոսյանի նշանակումը վարչապետի ամենամեծ սխալն է, որը նա թույլ է տվել մինչև հիմա. Ժաննա Ալեքսանյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 17-10-2018 18:26:27   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հունան Պողոսյանի նշանակումը վարչապետի ամենամեծ սխալն է, որը նա թույլ է տվել մինչև հիմա: 
 
Նման կարծիք «Նոյյան Տապան»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների պաշտպանության» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետ նշանակելուն: 
 
Ըստ նրա՝ չպետք է Հունան Պողոսյանին վստահվեր այդպիսի պաշտոն Սյունիքում, քանի որ այդ մարզն էլ իրավունք ունի լավ մարզպետ ունենալու: 
 
«Մի մարդ, որը շատ կոռումպացված է և նաև մասնակից է հանրային բռնությունների, ճնշման, ես շատ նեգատիվ եմ վերաբերում և կարծում եմ, որ վարչապետը չբացատրեց ժողովրդին, թե ինչու հենց նրան նշանակեց: Չգիտեմ բացատրությունը կօգնի, թե չէ, բայց այդ նշանակումը նրա վարկանիշի վրա հետք է թողնելու»,- նկատեց Ժ. Ալեքսանյանը: 
 
Վերջինիս խոսքերով՝ ինքն անձամբ վերապահումով է մոտեցել վարչապետի կադրային քաղաքականությանը՝ համարելով, որ առայժմ սկիզբն է, և նշանակված կադրերը ժամանակավոր են: 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play