Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավարին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավարին

  • 18-10-2018 14:34:15   | Արմավիրի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Հոկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եվրոպական Միության Արտաքին գործողությունների ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրինության գործադիր ղեկավար, դեսպան Թոմաս Մայր-Հարթինգին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու:
Հանդիպմանը խոսվեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև առկա հարաբերությունների և համագործակցության ընդլայնման հեռանկարների մասին:
 
Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց հասարակական կյանքում Հայոց Եկեղեցու դերակատարությանը, կարևորվեց Եկեղեցու առաքելությունը ժողովրդավարության, մարդու իրավունքների և սոցիալական արդարության արժեքների պաշտպանության գործում:
Խոսվեց նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված Հայ Եկեղեցու ջանքերի, տարածաշրջանի հոգևոր առաջնորդների հանդիպումների խաղաղարար առաքելության մասին:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն