Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը


Բակո Սահակյանը ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

  • 18-10-2018 16:55:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 18-ին Մարտունու շրջանի Մսմնա գյուղում ներկա է գտնվել Մսմնայի ճակատամարտի 100-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը:
 
Նախագահը Մսմնայի ճակատամարտը համարել է Արցախի ազգային-ազատագրական պայքարի կարեւոր դրվագներից եւ հաղթանակներից մեկը, նշելով, որ այդ հերոսամարտն առ այսօր հանդիսանում է ոգեւորման աղբյուր՝ իր յուրովի ավանդը բերելով մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն