Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում


Առողջապահության նախարարությունը ստուգումներ կիրականացնի «Արմենիա» ԲԿ-ում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում

  • 18-10-2018 18:21:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Առողջապահության նախարարությունն առաջիկայում ստուգումներ կիրականացնի «Արմենիա» բժշկական կենտրոնում և Ուռուցքաբանության ազգային կենտրոնում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

«Դրանք շարունակական ստուգումներ են, որ միշտ կատարվել են և կատարվելու են, պարզապես հիմա մենք որևէ բանով կաշկանդված չենք»,-  նշեց Թորոսյանը:

 

Նա նաև հայտնեց, որ շարունակվում են ստուգումները «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ քննչական կոմիտեն պահանջել է նաև 2015 և 2015 թվականների հիվանդների ընդունման պատմագրերը:

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play