Նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպանին

19-10-2018 11:25:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։
 
Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի ունեցած մեծ ներուժը, անդրադարձել պետություն-մասնավոր հատված համագործակցության ծրագրի շրջանակներում ստարտափներին աջակցելու փորձին, ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերին։
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձր տեխնոլոգիաների, ճանապարհաշինության, տրանսպորտի ոլորտներում, ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ գործակցության հնարավորությունները։
 
Դեսպան Յոհաննես Դաուման նշել է, որ իր լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ աշխատանքներ կտանի Հայաստանի և Նիդերլանդների միջև կապերն առավել ամրապնդելու և զարգացնելու համար։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 460 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար