Հայաստան-Գերմանիա. գիտակրթական կապերի ամրապնդման նոր հեռանկարներ


Հայաստան-Գերմանիա. գիտակրթական կապերի ամրապնդման նոր հեռանկարներ

  • 19-10-2018 11:27:02   | Գերմանիա  |  Հասարակություն

 
Գերմանիայի Դաշնային հանրապետություն այցի ընթացքում ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Սաքսոնիա-Անհալթ երկրամասի տնտեսության և թվայնացման հարցերով նախարար Առմին Վիլլինգմաննի, պետքարտուղար Յ. Ուդեի և Մագդեբուրգի Otto-von-Guericke անվան համալսարանի ռեկտոր Յենս Շտրաքելյանի հետ։ Քննարկվել են բարձրագույն կրթության կազմակերպման, ինչպես նաև բժշկական և տեխնիկական մասնագիտություններով ուսանողների փոխանակման ծրագրերին վերաբերվող հարցեր։ Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել փոխհամաձայնություն  միջբուհական կապերի ամրապնդման և բուհերի միջև փոխգործակցության պայմանագրեր մշակելու վերաբերյալ: 
 
Սաքսոնիա-Անհալթ երկրամասի լուսավորության նախարար Մարկո Թուլների կողմից ՀՀ ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի պատվին տրված  աշխատանքային ճաշի ընթացքում  քննարկվել են հանրակրթության ոլորտում  նախանշվող  բարեփոխումները և գերմանական փորձի տեղայնացման հնարավորությունները:
  Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը Հալլե քաղաքի Մարտին-Լյութերի անվան համալսարանում մասնակցել է «Մեսրոպ»  հայագիտական կենտրոնի 20-ամյակին նվիրված միջոցառմանը: Նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը Կրթության և գիտության նախարարության Ոսկե հուշամեդալով պարգևատրել է ճանաչված հայագետ, համալսարանի պրոֆեսոր Արմենուհի Դրոստ- Աբգարյանին:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play