Առանձնակի ուշադրություն է դարձվում ճանապարհաշինական աշխատանքների որակին

19-10-2018 13:41:42   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
 

Ավարտվել են 2018թ. ծրագրով նախատեսված մի շարք ճանապարհահատվածների և օբյեկտների շինարարական աշխատանքները։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան տնօրինություն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանն աշխատանքային շրջայցի ընթացքում առանձնակի ուշադրություն է դարձրել կատարված աշխատանքների որակին։
 
Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ավտոճանապարհի 28-33-րդ կմ հատվածի հիմնանորոգման մեկնարկը տրվել էր 2017թ. հոկտեմբերի 25-ին։ 
 
5,12 կմ երկարությամբ ճանապարհահատվածն ամբողջությամբ նորացվել է։ Կատարվել են կողային առուների, կողնակների, իջատեղերի, մայթերի, ջրահեռացման վաքերի վերականգնման, երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։ Տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային երթևեկության նշաններ, կատարվել են գծանշումներ։ 
 
Ճանապարհաշինական աշխատանքներն այս տեղամասում ավարտվել են սահմանված ժամկետում՝ 2018թ.  օգոստոսի 30-ին։
 
Ավարտվել է նաև օգոստոսի 3-ին մեկնարկած՝ Բերքառատ համայնքով անցնող 3.42կմ ճանապարհահատվածի հիմնանորոգումը։
 
Կապալառու կազմակերպության պատասխանատուները, ներկայացնելով կատարված աշխատանքները, ընդգծել են, որ շինարարական բոլոր աշխատանքները կատարվել են նախագծին համապատասխան, և կազմակերպված աշխատանքի շնորհիվ կարողացել են ճանապարհահատվածը շահագործման հանձնել նախատեսված ժամկետից  շուտ։ 
 
Գոռ Ավետիսյանը այցելել է նաև Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական (Մ-3) ավտոճանապարհի  85,500 և 86,700 կմ  հատվածներ, որտեղ ավարտվել են 2 կամուրջների վերանորոգման աշխատանքները։ 
 
ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենը շինաշխատանքներն իրականացրած կապալառու կազմակերպությունների պատասխանատուների հետ քննարկումների ընթացքում ևս մեկ անգամ ընդգծեց շինարարության բարձր որակ ապահովելու անհրաժեշտությունը:  
 
Սահմանված կարգի համաձայն՝ հիմնանորոգված, նորոգված բոլոր ճանապարհներն ու կառույցները շահագործման հանձնվելուց հետո 3 տարի կգտնվեն երաշխիքային ժամկետի մեջ։ Այդ ընթացքում ի հայտ եկած ցանկացած թերություն շինարարները պարտավոր են շտկել իրենց ուժերով և միջոցներով։
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար