Մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը

19-10-2018 13:47:34   | Հայաստան  |  Մշակույթ
 


Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ մեկնարկում է Հայ ժամանակակից կամերային երաժշտության փառատոնը, որի շրջանակներում կկայանա վեց համերգ։ Փառատոնը կմեկնարկի Երիտասարդական ֆորումի անդամների ստեղծագործությունների համերգով՝ ՀԲԸՄ համերգասրահում՝ հոկտեմբերի 22-ին։
 
Երկու օր անց՝ հոկտեմբերի 24-ին, Կոմիտասի անվան կամերաին երաժշտության տանը կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության առաջին համերգը, որին ընդգրկված են Էդուարդ Հայրապետյանի, Գրիգոր Առաքելյանի, Միխայիլ Կոկժաևի, Ստեփան Սուքիասյանի, Արսեն Հարությունյանի, Ստեփան Շաքարյանի, Աշոտ Զոհրաբյանի  ստեղծագործությունները։
Հոկտեմբերի31-ին կկայանա Մանկական երաժշտության համերգ՝ Երևանի և մարզերի երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ, ովքեր կկատարեն հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործութոյւններից։
Նոյեմբերի 8-ին՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության երկրորդ համերգը՝ «Տաղարան» համույթի մասնակցությամբ․ կհնչեն Խաչատուր Մարտիրոսյանի, Գայանե Կեսոյանի, Երվանդ Երկանյանի և Դավիթ Գիլանյանի ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ մասին, որ կրում է «Հիշատակին» խորագիրը, կհնչեն վերջին տարիներին մահացած կոմպոզիտորների (Հրաչյա Մելիքյան,  Դավիթ Գիլանյան, Էդուարդ Սադոյան, Ռուբեն Սարգսյան) ստեղծագործություններից, այն յուրօրինակ խոնարհում կլինի արվեստագետների հիշատակին։
Նոյեմբերի 12-ին ՀԲԸՄ համերգասրահում կկայանա հայ ժամանակակից կոմպոզիտորների կամերային երաժշտության երրորդ համերգը, որին կհնչեն Գեղունի Չթչյանի, Զոհրաբ Փարեմուզյանի, Արմենուհի Կարապետյանի, Անահիտ Կոստանյանի, Դավիթ Բալասանյանի, Աննա Գարսոյանի, Իրինա Խաչատրյանի, Տիգրան Համբարյանի, Աննա Հակոբջանյանի և Սերգեյ Ումրոյանի ստեղծագործութույններից։
Փառատոնի փակման համերգն էլ կկայանա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։ ՀԱՖՆ կամերային կազմը դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ կներկայացնի Արամ Սաթյանի, Սուրեն Զաքարյանի, Նարինե Զարիֆյանի, Աշոտ Բաբայանի և Ժիրայր Շահրիմանյանի կամերային-նվագախմբային ստեղծագործություններից։
Հավելենք միայն, որ նախագիծն իրականացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։ Մուտքն ազատ է։
 
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 602 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար