Հոկտեմբերի 19 - 31-ը կկայանա "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ" ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը

19-10-2018 13:51:46   | Հայաստան  |  Մշակույթ
"ԱՊԱԳԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ" ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ" ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ  "ԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ" ծրագրի շրջանակներում ՝ 2018 թ-ի  հոկտեմբերի 19 - 31-ը կկայանա  "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ" ՖՈԼԿՅՈՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ։  
 


Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է ՝ արվեստի, մշակույթի և հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել ՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել  մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։
Հայաստանը կներկայացնի ՚ՍԱՍՆԱ ԾՌԵՐ՚ ազգագրական պարային համույթը։
 
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։
 
Փառատոնի ՝ "ՊԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՅԻ ԵՐԿՐՈՒՄ" Խորագիրը կրող գալա- համերգը տեղի կունենան Հոկտեմբերի 25-ին , ժ. 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահում
 
Համերգից առաջ, 18:00 18:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի կարճ հանդիպոմւ/ճեպազրույց/բիֆինգ/ լրատվամիջոցների և փառատոնի մասնակիցների մասնակցությամբ։
Նոյյան տապան   -   Մշակույթ
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1186 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար