Հոկտեմբերի 19 - 31-ը կկայանա "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ" ֆոլկլոր պարի միջազգային փառատոնը
19-10-2018 13:51:46 | Հայաստան | Մշակույթ
"ԱՊԱԳԱՅԻ ԿԱՄՈՒՐՋՆԵՐ" ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ" ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ "ԱՐՎԵՍՏԸ ՀԱՆՈՒՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ" ծրագրի շրջանակներում ՝ 2018 թ-ի հոկտեմբերի 19 - 31-ը կկայանա "ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԴԵՍՊԱՆ" ՖՈԼԿՅՈՐ ՊԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ։
Խաղաղասիրական ուղղվածությամբ այս նախաձեռնության գերնպատակն է ՝ արվեստի, մշակույթի և հատկապես, պարարվեստի միջոցով միջմշակութային երկխոսություններ ամրապնդել և նոր կապեր զարգացնել ՝ Հայաստանի և այլ երկրների միջև, կարևորել և արժևորել մշակութային դիվանագիտության դերը՝ համընդհանուր խաղաղապահության գործում։
Որպես առաջինը իր տեսակի մեջ՝ փառատոնը մրցութային չէ և այս տարի փառատոնին հրավիրված են մենապարողներ՝ Սլովակիայից, Սերբիայից, Ռումինիայից, Հունաստանից, Վրաստանից և Աֆրիկայից։
Հայաստանը կներկայացնի ՚ՍԱՍՆԱ ԾՌԵՐ՚ ազգագրական պարային համույթը։
Փառատոնը անց է կացվելու Երևանում և ՀՀ 5 մարզերում, որտեղ հանդիպումներ և համատեղ վարպետաց դասեր կկազմակերպվեն արտերկրից ժամանած արտիստների և ՀՀ մարզերի պարողների, մշակութային խմբերի և արվեստասեր բնակչության մասնակցությամբ։
Փառատոնի ՝ "ՊԱՐՈՒՄ ԵՆՔ ՆՈՅԻ ԵՐԿՐՈՒՄ" Խորագիրը կրող գալա- համերգը տեղի կունենան Հոկտեմբերի 25-ին , ժ. 19:00
Արամ Խաչատրյան համերգասրահում
Համերգից առաջ, 18:00 18:30 Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի կարճ հանդիպոմւ/ճեպազրույց/բիֆինգ/ լրատվամիջոցների և փառատոնի մասնակիցների մասնակցությամբ։