Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին


Հայ զինծառայողները մասնակցել են միջազգային հեղինակավոր վարժանք-մրցույթին

  • 19-10-2018 17:33:17   | Մեծ Բրիտանիա  |  Մամլո հաղորդագրություն

 
 
ՀՀ զինված ուժերի հատուկ նշանակության 10 հոգանոց ստորաբաժանումը հոկտեմբերի 5-ից 19-ին մասնակցել է Ուելսում անցկացվող Քեմբրիան Փաթրոլ վարժանքի նախապատրաստական ծրագրին և բուն վարժանքին: 
 
Քեմբրիան Փաթրոլը աշխարհում ամենամեծ վարժանք-մրցույթն է, որն անցկացվում է 1959 թվականից Ուելսի 160-րդ հետևակային բրիգադի կողմից: Երկօրյա բուն վարժանքի ընթացքում տասնյակ երկրների թիմեր, կիրառելով մարտավարական հմտություններ և ֆիզիկական մեծ ջանքեր, պետք է հաղթահարեն 60 կիլոմետրանոց տարածք` մանևերելով վարժանքի անհատական սցենարի համաձայն: Մրցույթի մասնակիցների մոտ մեկ երրորդը սովորաբար չի կարողանում ավարտել վարժանքը: Հաղթահարելով ամբողջ տարածությունը և հավաքելով համապատասխան միավորներ, թիմերը ստանում են Քեմբրիան Փաթրոլը հաղթահարելու հավաստագիր: 
Այս տարի վարժանքին մասնակցել են 36 երկրների թիմեր: ՀՀ զինված ուժերի թիմը գիշերային և ցերեկային պայմաններում հաջողությամբ հաղթահարելով ինքնաշեն պայթուցիկ միջոցների, քիմիական, կենսաբանական և ռադիոլոգիական արգելքները, կիրառելով վիրավորների տարհանման, հետախուզական, ջրային տարածությունների հաղթահարման հնարքներ, հավաքել են բավարար միավորներ և արժանացել Քեմբրիան Փաթրոլի հավաստագրի:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play