Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը


Գագիկ Ծառուկյանի ցավակցական ուղերձը

  • 19-10-2018 17:44:51   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Խորը կսկիծով տեղեկացա, որ  կյանքից հեռացել է հայկական սպորտի երախտավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի երկրորդ նախագահ Ռաֆայել Թորոյանը: Անուրանալի է Ռաֆայել Թորոյանի դերը հայկական սպորտի զարգացման գործում:

Նա մշտապես իր գիտելիքներն ու մասնագիտական ունակություններն օգտագործում էր սպորտի բնագավառի շարունակական  զարգացման նպատակով: Լինելով  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտային բժշկության և հակադոպինգային ծառայության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն՝ Ռաֆայել Թորոյանը հանդես էր  գալիս սպորտում առողջ մրցակցության գաղափարների տարածման ու ամրապնդման նախաձեռնություններով: Խորապես սգում եմ այդ մեծ մարդու, լավագույն մասնագետի  կորուստը և իմ խորին ցավակցությունը հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին: 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play