«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելը

19-10-2018 17:55:48   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույցը դատապարտում է ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանին ՀՀ Սյունիքի մարզպետ նշանակելու մասին ՀՀ կառավարության 2018թ. հոկտեմբերի 16-ի որոշումը: 
Ըստ էության, շարունակվում են ավանդույթներն այն արատավոր համակարգի, որի հիմքը դրվել էր դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման տարիներին: Հունան Պողոսյանի նշանակման վերաբերյալ հանրությունը լսել է կցկտուր և ոչ համոզիչ մեկնաբանություններ, և տպավորություն է ստեղծվում, որ Սյունիքն ուղղիչ աշխատանքային գաղութ է, մի դեպքում Սերժ Սարգսյանի ռեժիմի հիմնասյուների` իրենց «աշխատանքով» իրենց մեղքերը քավելու և Հայաստանին ծառայելու առումով, մյուս դեպքում` Սյունիքը որպես քրեածին և վտանգավոր գոտի լինելու առումով:
Ինչ վերաբերում է ընդհանրապես` մարզպետներ նշանակելուն, ապա մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանության ուղղահայացը պետք է վերանա: Ոչ միայն համայնքների ղեկավարները, այլ նաև մարզպետներն ու դատավորները պետք է ընտրովի լինեն` այսպիսով իրականում ապահովելով գործադիր իշխանության զուգահեռ կառավարումը, ինչն ավելի կենսունակ է: 
Սիրելի սյունեցիներ, մենք ունենք արժանավոր քաղաքացիներ, ովքեր կրում են այն արժեհամակարգը, որ պետք է կրի ազատ Հայաստանի քաղաքացին և ունեն մասնագիտական որակներ Սյունիքի մարզպետի պաշտոնը ստանձնելու համար, ուստի մենք ձեզ հետ միասին կարող ենք  առաջադրել մարզպետի մեր թեկնածուին:
 


«Երկիր Ծիրանի» կուսակցության Սյունիքի մարզային կառույց
19 հոկտեմբերի 2018 թվական
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 584 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար