Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում փակ են լինելու փողոցներ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)



19-10-2018 18:06:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայտնում ենք, որ հոկտեմբերի 21-ին Երևանի 2800-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ընթացքում երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 07:00-ից մինչև ժամը 24:00-ն արգելվելու է տրանսպորտային միջոցների կայանումը Հանրապետության հրապարակի տարածքում և Ամիրյան փողոցում՝ Ամիրյան-Զաքիյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Նալբանդյան փողոցում՝ Սախարովի հրապարակից դեպի Հանրապետության հրապարակ, Աբովյան փողոցում՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի փողոցում՝ Տիգրան Մեծի–Խանջյան խաչմերուկից դեպի Հանրապետության հրապարակ, Վազգեն Սարգսյան փողոցներում և Շահումյանի հրապարակի տարածքում։
 


Միաժամանակ, ժամը 07:00-ից արգելվելու է մուտքը դեպի Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոցով՝ Մաշտոցի-Ամիրյան խաչմերուկից, Աբովյան փողոցով՝ Աբովյան-Թումանյան խաչմերուկից, Նալբանդյան փողոցով՝ Նալբանդյան-Թումանյան խաչմերուկից, Տիգրան Մեծի փողոցով՝ Տիգրան Մեծի-Խանջյան խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցով՝ Շահումյանի հրապարակից։
Փակ է լինելու Իտալիայի փողոցը՝ Իտալիայի-Գրիգոր Լուսավորչի խաչմերուկից, Խորենացու փողոցը՝ Զաքիյան-Խորենացու և Մհեր Մկրտչյան-Խորենացու խաչմերուկների միջև:
«Երևանի մարաթոն» վազքի մրցույթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ժամը 07:30-ից մինչև 12:00-ն փակ են լինելու Վարդանանց փողոցը՝ Սախարովի հրապարակից մինչև Ալեք Մանուկյան փողոց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան փողոցները, Մոսկովյան և Սարյան փողոցները՝ Մաշտոցի խաչմերուկից մինչև Լեոյի փողոց, ինչպես և Լեոյի, Պարոնյան, Պռոշյան փողոցները:
Նույն օրը, ժամը 07:00-ից մինչև 15:00-ն, փակ է լինելու Հրազդանի կիրճը՝ Հալաբյան, Աթենքի, Փափազյան փողոցներից, ինչպես և Ուրուգվայի հրապարակից:
Փողային նվագախմբերի շքերթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ժամը 14:00-ից 15:00-ն կարգելվի երթևեկությունը՝ Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի-Արգիշտիի խաչմերուկից դեպի Ֆրանսիայի հրապարակ ուղղությամբ:
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 697 անգամ



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին
«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար
 
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար