Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին. Sputnik Արմենիա


Արտակարգ իրավիճակ Երևան-Սևան ճանապարհին. ոստիկանների հարազատները փակել են մայրուղին. Sputnik Արմենիա

  • 20-10-2018 11:28:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Խոշտանգման կասկածանքով ձերբակալված Թաթուլ Գևորգյանի, Վահագն Միքայելյանի և Սահակ Դավթյանի հարազատները փակել են Երևան-Սևան մայրուղին և պահանջում են ազատ արձակել ոստիկաններին` պնդելով, որ նրանք մեղավոր չեն։ Դեպքի վայրից այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը։
 
«Ոչ մի խոշտանգում չի եղել։ Այն մարդը, որին իբր խոշտանգել են, դատվածություն ու կրիմինալ անցյալ ունի, ինքն է հայտնվել ծեծկռտուքի մեջ, հետո «շառ» է արել ոստիկանների վրա»,- ասացին ոստիկանների հարազատները։
 
Ոստիկանապետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը բողոքող հարազատներին համոզում է բացել ճանապարհը, սակայն նրանք պնդում են` մինչև իրենց հարազատներին չազատեն, ճանապարհը չեն բացի։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը