Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»


Նախկին պատգամավորների ինքնասպանության և սպանության գործով կին է հարցաքննվել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ»

  • 20-10-2018 11:52:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավորներ Հարություն Ղարագյոզյանի ինքնասպանության եւ Կարո Կարապետյանի սպանության գործով վկայի կարգավիճակով կին է հարցաքննվել:
 
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` օրերս ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց, որպեսզի հարցաքննեն Սարգիս Ավագյանին, սակայն նա խնդրել է մի փոքր սպասել, մինչեւ լավանա:
 
Ավելին, հարցաքննվել է նաեւ Աբրահամ Մանուկյանի վարորդը, որն ընդամենը իրավապահներին ասել է, որ իր ղեկավարին տարել է ռեստորան եւ այլ բան չգիտի»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը