Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն.(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 20-10-2018 12:39:49   | Լիբանան  |  Մամլո հաղորդագրություն



Այսօր մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երկօրյա աշխատանքային այցը Լիբանանի Հանրապետություն: Ն.Փաշինյանին և տիկին Աննա Հակոբյանին Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանում դիմավորեցին Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը և Լիբանանի վարչապետի արարողակարգի ղեկավար Լահուդ Լահուդը:
 
Այս պահին հայկական պատվիրակությունը գտնվում է Լիբանանի նախագահի նստավայրում, որտեղ Փաշինյանը հանդիպելու է նախագահ Միշել Աունի, այնուհետև կլինեն հանդիպումներ վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բըրիի հետ։
 
 
Հիշեցնենք, որ նախատեսված են նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումները Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ, ինչպես նաև այցելություն Բեյրութի հայկական հոգևոր-մշակութային կենտրոններ, կրթական հաստատություններ։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play