«Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս». Տարոն Մարգարյան.ArmDay.am


«Ես Երևանում եմ և երբեք մտադրություն չեմ ունեցել լքել հայրենիքս». Տարոն Մարգարյան.ArmDay.am

  • 20-10-2018 14:58:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Հրապարակ» թերթը այսօր գրել էր, որ Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը լքել է Հայաստանը և  ընտանիքով բնակություն հաստատել Մոսկվայում: Նրա զավակները սովորում են Մոսկվայի տարբեր ուսումնական հաստատություններում:
 
ArmDay.am-ը կապ է հաստատել Տարոն  Մարգարյանի հետ, ով հերքել է տարածված լուրերը:
 
«Լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Ես ընտանիքիս հետ գտնվում եմ  Երևանում, ավելին՝ երբեք չեմ մտածել հայրենիքս լքելու մասին: Ինչ-որ մեկը պարզապես ցանկացել է ապատեղեկատվություն տարածել»,- ասել է Տարոն Մարգարյանը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play