Գծատերերը նոր երթուղային ցանցի դեպքում ոչ միայն վարկերը չեն կարողանա փակել, այլև ձեռք բերված մեքենաները վաճառել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Գծատերերը նոր երթուղային ցանցի դեպքում ոչ միայն վարկերը չեն կարողանա փակել, այլև ձեռք բերված մեքենաները վաճառել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • 22-10-2018 18:10:15   | Հայաստան  |  Հասարակություն



 
28 համարի երթուղու տնօրենը դեմ չէ մայրաքաղաքում ավտոբուսներ շահագործելուն, միաժամանակ պատկան մարմիններին զգուշացնում է, որ նոր երթուղային ցանցը հավելյալ խնդիրներ կառաջացնի թե գծատերերի, թե ցանցը սպասարկողների համար: 
 
Ինչպես հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանեց 28 համարի երթուղու և վերանորոգման պարկի տնօրեն Վլադիկ Աբրահամյանը, Երևանում մինչև 16 մետր երկարությամբ ավոտոբուսներ շահագործելու համար չկան համապատասխան փորձով վարորդներ, չկան տեխնիկական սպասարկողներ, պահեստամասերը բավականին թանկ են: 
 
Ըստ նրա՝ երթուղայինների տնօրենները մեծամասամբ վարկերով ներդրումներ են կատարել, գազելներ բերել և երթուղի սպասարկել, իսկ նոր երթուղային ցանցի գործարկման դեպքում ոչ միայն չեն կարողանա վարկերը փակել, այլև ձեռք բերված մեքենաները վաճառել: 
 
Լրագրողի այն հարցին, թե ի՞նչ կլինի գազելների հետ, եթե դրանք շրջանառությունից դուրս գան, և արդյո՞ք իրենք փոխհատուցում ստանալու են, Վ. Աբրահամյանը նշեց. 
 
«Ի՞նչ պետք է անենք, պետք է տանենք Պոբեդա մոստից գցենք ներքև: Ամեն մեքենայի համար գծատերը կկորցնի ամենաքիչը 3000 դոլար»: 
 
 
 
 
 
 
Մանրամասները՝ տեսանյութում
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play