Վրաստանում հրաժարվեցին մարիխուանայի աճեցման գաղափարից


Վրաստանում հրաժարվեցին մարիխուանայի աճեցման գաղափարից

  • 02-11-2018 17:22:18   | Վրաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Վրաստանում մարիխուանայի բուծման մասին օրինագիծը հետ կկանչվի: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն՝ Վրաստանի պատրիարք Իլիա Բ-ի հետ կայացած հանդիպումից հետո:
 
«Գլխավոր հարցը, որը քննարկվել Է պատրիարքի հետ, եղել Է մարիխուանայի աճեցման վերաբերյալ օրինագիծը: Ավելի վաղ մենք այդ հարցը քննարկել ենք մեր թիմում եւ որոշում ենք ընդունել խորհրդարանից այն հետ կանչելու մասին: Մենք ավելի վաղ Էլ բազմիցս հայտարարել ենք, որ չենք քննարկի այդ օրինագիծն առանց լայն քննարկման եւ հասարակության ու եկեղեցու հետ փոխհամաձայնության հասնելու, եւ այդ խոստումը կատարեցինք»,- նոյեմբերի 2-ին լրագրողներին ասել Է Կոբախիձեն Վրաստանի պատրիարքի հետ կայացած հանդիպումից հետո, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play